ՀՀ խորհրդարանը դուրս է գրել չգործածվող մեքենաները

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական խորհրդարանը հաշվեկշռից դուրս է գրել չգործածվող մեքենաները, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն ասաց երեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովում 2015 թ.-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ։
Հայաստանի կառավարության նախորդ նիստի ժամանակ նշվել էր, որ աշխատանքներ են տարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականները կատարելու ուղղությամբ: Մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է օպտիմալացնել պետական կառավարման համակարգը, բյուջեի տնտեսող ռեժիմի անցնել, կրճատել գործուղումների համար նախատեսված և ներկայացուցչական ծախսերի: Արդյունքում ներկայացվել է մոտ 800 ծառայողական մեքենայի կրճատման առաջարկ, իսկ Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ներկայացնել համապատասխան զեկույցներ:
«Այսօր Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռին գրանցված է 78 ավտոմեքենա, որոնցից 69-ը գործող են և նախատեսվում է մինչև տարվա վերջ հաշվեկշռից դուրս գրել ևս 11 ավտոմեքենա», - ասաց Թովմասյանը:
Նրա խոսքով, հիմնականում, կկրճատվեն այն ավտոմեքենաները, որոնք գրանցված էին հաշվեկշռին, սակայն չէին օգտագործվում, չնայած, որ ծախսեր էին արվում նրանց տեխնիկական զննման, ապահովագրման և տեխնիկական սպասարկման վրա:
Նա նաև նշեց, որ այսօր մեքենաները սպասարկում են խոսնակին և նրա թիկնապահներին, փոխխոսնակներին, խմբակցությունների, կուսակցությունների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, վարչությունների պետերին:
Բացի այդ, խորհրդարանի հաշվեկշռին են կցված նաև տեխնիկական սպասարկման, հյուրերի սպասարկման, ինչպես նաև ծառայողական ավտոմեքենաները:
Ընդ որում, Թովմասյանն ընդգծեց, որ խորհրդարանի աշխատակզամը 2015 թ.-ի ընթացքում տարբեր ծրագրերի վրա տնտեսել է 170 մլն դրամ, որոնք վերադարձվել են պետական բյուջե: Մասնավորապես, գործուղումների վրա 2015 թ-ին ծախսվել է 156,6 մլն դրամ` 2014 թ.-ի 195 մլն դրամի դիմաց: ($1 – 477,58 դրամ) -0-