Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

23.12.2014, 16:28
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:-0-