ՀՀ նոր վարչապետը կադրային փոփոխություններ է ծրագրում կառավարությունում
14.09.2016,
10:45
Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշ փոփոխություններ է ծրագրում կառավարության կազմում:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշ փոփոխություններ է ծրագրում կառավարության կազմում, որոնք կարող են անդրադառնալ Դաշնակցությունից նախարարների պաշտոններում նշանակվածներին, գրում է «Հայկական ժամանակը»։
«Հյաաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ամեն քայլի ընդգծում են, որ Կարապետայնը կադրային և այլ բարեփոխումներ անցկացնելու մեծ ազատությամբ է օժտված»,– նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականը, հղում անելով իշխող շրջանակներում եղած աղբյուրներին, գրում է, որ Կարապետյանը նոր կառավարության կազմում չի ցանկանում տեսնել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ով նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համախոհն է համարվում։ -0-