ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիայում է (ՖՈՏՈ)
13.02.2020,
15:15
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվրաի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության Facebook-յան էջում:
«Այցի ընթացքում վարչապետը Բեռլինում կհանդիպում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ»,- նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն, փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:
Այցի ընթացքում վարչապետը նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:-0-