Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ վարչապետն ուրվագծել է պետբյուջեի շեշտադրումները

26.06.2017, 12:54
Հայաստանի պետբյուջեի շեշտադրումները հենվելու են արդյունքների, ոչ թե ֆինանսական ծախսերի վրա։
ՀՀ վարչապետն ուրվագծել է պետբյուջեի շեշտադրումները

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի շեշտադրումները հենվելու են արդյունքների, ոչ թե ֆինանսական ծախսերի վրա։ Այս մասին այսօր 2016 թ-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչաչապետ Կարեն Կարապետյանը:

Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի սկսել է 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումները: Շաբաթվա ընթացքում խորհրդարանականները կքննարկեն պետական ​​բյուջեի ծրագրված ցուցանիշների կատարողականը, դրանց արտադրողականությունը և արդյունավետությունը` կառավարության բոլոր ոլորտներում։ Քննարկումների արդյունքում հուլիսի 4-ին խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի`2016 թ-ի բյուջեն կատարողականը հաստատելու համար:

«Խորհրդարանում քննարկումների համար նախատեսված է բավական հագեցած ժամանակացույց, կներկայացվի մակրոտնտեսական միջավայրը, որում կյանքի է կոչվել բյուջեն, բազային ցուցանիշները, տնտեսական և սոցիալական ուղղությունները և հիմնական արդյունքները, ինչպես նաև բյուջեի կատարողականը», - ասել է Կարապետյանը:

 Նա ընդգծել է, որ կառավարությունը հետևողականորեն շարունակում է ծրագրային բյուջետավորման աշխատանքների իրականացումը: Այս առումով ենթադրվում է, որ բյուջետային ծրագրերն ու դրանց կատարողականը պետք է հիմնված լինեն արդյունքների վրա:

«Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ թե դրանցից ինչ արդյունքներ են ստացվել: Հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ աշխատելու ենք քննարկումները դարձնել առավել բովանդակային», - ասել է Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ տնտեսության զարգացման հետագա հիմք ստեղծելու համար 2016 թ-ին սկսվել և մինչ օրս շարունակվում են քննարկումներ, որոնք արտացոլված են 2017-2022 թթ կառավարության ծրագրում: Միաժամանակ, կներկայացվի ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրիրը և ծրագրային միջոցառումները:-0-