Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի վարչապետը կառավարության անդամներին առաջարկել է կրճատել գործուղումները

27.05.2015, 17:35
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կառավարության անդամներին հնարավորին չափ կրճատել գործուղումների թիվը:
Հայաստանի վարչապետը կառավարության անդամներին առաջարկել է կրճատել գործուղումները
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կառավարության անդամներին հնարավորին չափ կրճատել գործուղումների թիվը:

Կառավարության նիստի ընթացքում քննարկվել է գործուղումների համար նախատեսված ծախսերի մի մասը չորրորդ եռամսյակից առաջին եռամսյակ տեղափոխելու հարցը` կուտակված ծախսերը փակելու համար։

Վարչապետը դիմել է գործընկերներին` առաջարկելով կրճատել ծախսերը։

«Ցանկանում եմ խնդրել բոլոր գործընկերներին կրճատել գործուղումները և քննարկել դրանք ըստ առաջնահերթության։ Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը»,– ասել է Աբրահամյանը։-0-