Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

ՀՀԿ-ն առայժմ չի կողմնորոշվել երկրի վարչապետի ընտրության քվեարկության հարցում

30.04.2018, 20:12
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանվը երկուշաբթի լրագրողներին ասաց, որ ՀՀԿ խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու Հայաստանի վարչապետի ընտրություններում:
ՀՀԿ-ն առայժմ չի կողմնորոշվել երկրի վարչապետի ընտրության քվեարկության հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանվը երկուշաբթի լրագրողներին ասաց, որ ՀՀԿ խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու Հայաստանի վարչապետի ընտրություններում:

«Ի տարբերություն մյուսների, մենք այդպիսի որոշումները հընթացս չենք ընդունում: Այսօր կամ վաղը քննարկում կկազմակերպենք և որոշում կընդունենք: Դրա հիմքում ընկած կլինի Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը: Որոշումը կընդունվի նիստից առաջ»,- ասաց Շարմազանովը:

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես վարչապետի թեկնածու։

Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։–0–