Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

ՀՀԿ–ն մտադիր է ձախողել Հայաստանի վարչապետի ընտրությունները խորհրդարանում. Փաշինյան

01.05.2018, 10:04
Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրեն հասած տեղեկություններով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է տապալել վարչապետի ընտրությունները երկրի խորհրդարանում։
ՀՀԿ–ն մտադիր է ձախողել Հայաստանի վարչապետի ընտրությունները խորհրդարանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրեն հասած տեղեկություններով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտադիր է տապալել վարչապետի ընտրությունները երկրի խորհրդարանում։

Մայիսի 1–ին Հայաստանի ԱԺ–ում կանցկացվեն երկրի վարչապետի ընտրությունները։

«Ինչպես հայտնի է, վերջին օրերին Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ մտադիր չեն խանգարելու ժողովրդի թեկնածուի ընտրությանը վարչապետի պաշտոնում։ Եվ այդ հայտարարությւոնները հնչեցին նաև այսօր ՀՀԿ խմբակցության հետ իմ հանդիպման ժամանակ։ Սակայն քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված գիշերային ժողովում հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները։ Այլ կերպ ասած` անել այնպես, որ ԱԺ–ում բանակցության արդյունքներով, ժողովրդի թեկնածուն չընտրվի կառավարության ղեկավար»,– հայտնել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։

Այդ առիթով նա կոչ արեց համաքաղաքացիներին հարյուր հազարավորներով հավաքվել առավոտյան Հանրապետության հրապարակ` ցույց տալու համար իմ կամքը և աջակցությունը Սերժ Սարգսյանի նոր ծրագրին դիմակայելու համար։

«Նրա ծրագիրը կայանում է վարչապետի ընտրությունները տապալելու, իսկ հաջորդ փուլում` ՀՀԿ–ի իշխանությունը վերականգնելու»,– ավելացրեց նա։

Միաժամանակ ՀՀԿ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն «Արմենպրեսին» հայտնել է, որ խմբակցությունը քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի Փաշինյանի ծրագրի հետ ծանոթանալուց հետո։

«ՀՀԿ խմբակցությունը նախքան քվեարկության ղեկավարը կհայտարարի իր որոշման մասին»,– ասել է նա։

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես վարչապետի թեկնածու։

Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։–0–