Ցեղասպանությունների ժխտման պատժի մասին հունական օրենքը կարող է շվեյցարական նմանակի ճակատագրին արժանանալ. փորձագետ
10.09.2014,
14:55
Հույների և հայերի ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը, որն ընդունվել է Հունաստանի խորհրդարանի կողմից, կարող է արժանանալ շվեյցարականի նմանակի ճակատագրին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը փաստաթղթի որոշ դրույթներ հակասող է ճանաչել Եվրոպական կոնվենցիային, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հույների և հայերի ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը, որն ընդունվել է Հունաստանի խորհրդարանի կողմից, կարող է արժանանալ շվեյցարականի նմանակի ճակատագրին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը փաստաթղթի որոշ դրույթներ հակասող է ճանաչել Եվրոպական կոնվենցիային, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Հունաստանի խորհրդարանը երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար:
«Առաջիկա ամիսներին հարկավոր է հետևել Եվրոպական դատարանում ուսումնասիրվող գործերին: Հունական օրենքում առկա են նույն սկզբունքները, ինչ շվեյցարականում», - ասաց Մանոյանը:
Նրա խոսքերով՝ շատ կարևոր է, որպեսզի այդ օրինագծերը, որոնք ուղղված են այլատյացության դրսևորումների դեմ պայքարին, չուսումնասիրվեն Եվրոպական դատարանում որպես խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ:
«Հարկավոր է հետևել Եվրոպայում և Հունաստանում ընթացող օրինագծերին: Բացառված չէ, որ շվեյցարական նախադեպը կարող է կրկնվել», - ընդգծեց Մանոյանը:
«Շվեյցարիա–Հայաստան» ասոցիացիան Շվեյցարիայի դատարան բողոք էր ներկայացրել 2005 թ.–ի հուլիսին` պահանջելով Փերինչեքի նկատմամբ քրեական գործ հարուցել`նրա կողմից հնչեցրած մեկնաբանությունների կապակցությամբ։ Լոզանի դատարանը 2007 թ.–ի մարտին Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության մեջ` պարտադրելով նրան վճարել մի քանի տուգանք:
Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը` պահանջելով չեղյալ հայտարարել այն և այդ հարցի շուրջ անցկացնել ուսումնասիրություն։ Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը նույն տարվա հունիսին` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, այնպես, ինչպես հրեաների ցեղասպանությունը։
Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը Շվեյցարիայի դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թ.–ի դեկտեմբերին հաստատել էր վճռի օրինականությունը։
Փերինչեքը բողոքել է ՄԻԵԴ` սեփական իրավունքները խախտված լինելու կապակցությամբ` հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների, մասնավորապես` 7–րդ հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10–րդ հոդվածին (կարծիք արտահայտելու ազատություն)։ ՄԻԵԴ–ը, ուսումնասիրելով բողոքը, 10–րդ հոդվածի խախտում է բացահայտել` միաժամանակ հայցվորի համար որևէ դրամական փոխհատուցում չսահմանելով:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-