Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հրանտ Բագրատյանը քվեարակեց նոր Հայաստանի համար

18.02.2013, 14:10
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քվեարկեց նոր Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քվեարկեց նոր Հայաստանի համար։

Նախագահական ընտրություններն անցնում են երկուշաբթի Հայաստանի 1988 ընտրատեղամասում։

«Ես քվեարկեցի նոր Հայաստանի համար, կարծում եմ, որ այժմ գոյություն ունեցող  Հայաստանը սպառվել է բոլոր իմաստներով և չի կարող զարգանալ»,– լրագրողներին ասաց նա։

Ըստ նրա` եթե ընտրությունները դիտարկվի գաղափարական հարթության վրա, ապա իշխանությունների կողմից ձևավորված պետական կապիտալիզմի բախում է տեղի ունենում ժողովրդական կապիտալիզմի հետ։

Նա իրեն միակ թեկնածուն է անվանել, ով առկա կարգի այլընտրանքային մոդել է ներկայացրել։
«Հաղթանակի դեպքում ես կմտածեմ հետագա միջոցառումների ժամանակացույց կազմելու մասին։ Պարտության մասին դեռ չեմ մտածում։ Մի քանի օր առաջ ես ավելի լավատես էի, սակայն այժմ, տեսնելով խախտումների ծավալը, աստիճանաբար փոխում եմ կարծիքս»,– պարզաբանեց նա։

Նա ասաց, որ իր ընտրազանգվածն առավելապես բաղկացած է ինտելեկտուալ վերնախավի ներկայացուցիչներից` հիմնականում ավագ սերնդից։

Բագրատյանը տեղեկացրեց, որ իր վստահված անձինք աշխատում են շուրջ 1200 ընտրատեղամասերում, և շտաբում խախտումների մասին բազմաթիվ ահազանգեր են ստացվում։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—