Հրաժարական է տվել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարը
14.11.2013,
15:22
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել, «Նովոստի-Արմենիա” գործակալությանը հայտնեց ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ, կուսակցության կազմբաժնի վարիչ Բորիս Գյուրջյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել, «Նովոստի-Արմենիա” գործակալությանը հայտնեց ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ, կուսակցության կազմբաժնի վարիչ Բորիս Գյուրջյանը։
Հրաժարականի մասին դիմումը հաստատվել է ԿԿ բյուրոյի նիստում հինգշաբթի։
Գյուրջյանը միաժամանակ նշեց, որ որոշ պարբերականների կողմից տարածվող տեղեկությունը, թե կոմունիստների առաջնորդն առողջական խնդիրներ ունի, չի համապատասխանում իրականությանը։
Գործակալության զրուցակիցը հայտնեց նաև, որ Թովմասյանը խնդրել է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից դեռևս երկու շաբաթ առաջ` բյուրոյի` նոյեմբերի 1–ի նիստում, բայց այդ խդրանքը միաձայն մերժվել է։
Ըստ նրա, նոյեմբերի 23–ին կանցկացվի համագումար, որի ժամանակ կընտրվի ՀԿԿ նոր առաջնորդը։ Իսկ մինչ այդ կուսակցության ղեկավարի պարտավորությունները կկատարի ԿԿ երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը։
76–ամյա Ռուբեն Թովմասյանը Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ղեկավարում է 2003 թվականից։ -0-