Պուտին. «Առայժմ հակաճգնաժամային ծրագրի իրագործման վերաբերյալ հստակ ըմբռնում չկա»
13.02.2015,
17:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առայժմ չկա այն ըմբռնումը, թե կոնկրետ ինչ է պետք անել հակաճգնաժամային ծրագիր իրականացնելու համար, հաղորդում է Փրայմը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առայժմ չկա այն ըմբռնումը, թե կոնկրետ ինչ է պետք անել հակաճգնաժամային ծրագիր իրականացնելու համար, հաղորդում է Փրայմը։
«Այժմ անհասկանալի է, թե ինչ է պետք կոնկրետ անել այս պահին, որպեսզի այն իրականացվի, եկեք այդ մասին ավելի մանրամասն խոսենք»,– ասել է Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ընթացքում։
Նա նշել է, որ կառավարությունն անցել է հակաճգնաժամային ծրագրի իրագործմանը։
«Ընդհանուր առմամբ հասկանալի է` ինչի մասին է խոսքը, մենք ձեզ հետ այդ մասին խոսում ենք անընդհատ, դա տնտեսության դիվերսիֆիկացումն է, զարգացման գերազանցող տեմպերի պայմանների ստեղծումը, բարենպաստ կլիմայի ստեղծումը, կառավարման բարելավումը, արժութային ոլորտի կայունացումը և մակրոտնտեսական ցուցանիշների պահպանումը»,– ասել է նա։
Պուտինն ավելացրել է, որ խորհրդակցության ընթացքում ծրագրվում է մտքեր փոխանակել և սահմանել, թե ուրիշ ինչ է պետք անել և ինչ որոշումներ ընդունել, որ կառավարության ծրագիրն իրագործվի և չմնա թղթի վրա։
Ռուսաստանի կառավարությունը հունվարի վերջին հրապարակել է 2015-2016 թվականներին տնտեսության օժանդակության հակաճգնաժամային ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 2.332 տրիլիոն ռուբլի, որոնցից 1 տրիլիոնն արդեն հատկացվել է 2014 թվականի վերջին բանկերի կապիտալի մեծացման համար ավանդների ապահովագրման գործակալությանը։ Արդեն մշակված հավելյալ հակաճգնաժամային քայլերի մշակման արդյունքներով ֆինանսավորման ծավալը կարող է շտկվել։ -0-