Հունաստանում հույների և հայերի ցեղասպանության ժխտումը հանցագործություն է ճանաչվել
10.09.2014,
13:29
Հունաստանի խորհրդարանը երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունաստանի խորհրդարանը երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար:
Հունաստանի արդարադատության նախարարության պնդմամբ՝ օրենքի նպատակներից մեկը հունական օրենսդրությունը ԵՄ-ի 2008 թ.-ի շրջանակային որոշման հետ համապատասխանեցնելն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քվեարկությունն անվանական էր: Կառավարական կոալիցիայում ներառված «Նոր ժողովրդավարություն» և Համահունական սոցիալիստական շարժումից բացի, օրենքին աջակցել են «Ժողովրդական ձախ կուսակցությունը» և մի քանի անկախ պատգամավորներ: Ձախ ընդդիմությունը ձեռնպահ է մնացել կամ դեմ է քվեարկել՝ համարելով, որ օրենքը նեղ կուսակցական նպատակներ է հետապնդում: Հունաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ օրենքը ռասիզմի և նացիզմի դեմ պայքարի անվան տակ «ճանապարհ է բացում աշխատանքային շարժման քրեականացման, կոմունիստական գաղափարախոսության համար», այն կարող է օգտագործվել բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են է արտահայտվել Հարավսլավիայում՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հրահրած պատերազմին: «Ոսկե արշալույս» ծայրահեղ աջ կուսակցությունը դեմ է քվեարկել՝ հայտարարելով, որ օրենքը կարող է օգտագործվել ոչ միայն ազգայնականների, այլ նաև բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն իշխող ռեժիմի հետ:
Օրինագծի քննարկումը, որը հակառասիստական է անվանվել, տևել է գրեթե երկու տարի և հանգեցրել է հասարակության պառակտման: Շատերը այն հակասահմանադրական են համարում: Հունաստանի արդարադատության նախարարությունը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 38 պատգամավորների խնդրանքով օրինագծում հիշատակում է մտցրել հույների ցեղասպանության, ինչպես նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին Սև ծովի և Փոքր Ասիայի տարածքում, այսինքն` Թուրքիայի տարածքում: Հունաստանի խորհրդարանը 1994 թ.-ից այդ զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:
Օրենքը պատիժ է սահմանում նրանց համար, ովքեր բռնության կամ ատելության կոչ է անում ռասայի, մաշկի գույնի, կրոնի, ծագման կամ էթնիկ պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև նրանց համար, ովքեր մասնակցում են այլատյացական կամ ռասիստական կազմակերպությունների գործունեությանը: Ռասիզմին աջակցող կուսակցությունները կամ միավորումները կզրկվեն պետական ֆինանսավորումից մեկից վեց ամիս ժամկետով: Հունաստանի արդարադատության նախարարը կարող է 10 հազարից մինչև 100 հազար եվրոյի չափով տուգանել մարդկանց ռասիստական ելույթների համար: Մեղավորները կարող են ազատազրկվել երեք ամսից մինչև երեք տարի ժամկետով և տուգանվել 5 հազարից մինչև 20 հազար եվրոյի չափով:
Երեք ամսից մինչև երեք տարի ազատազրկման կդատապարտվեն այն մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, հոլոքոստն ու ազգայնամոլությունն այն ձևով, որ այդ ամենը կարող է ռասայական ատելություն կամ բռնություն հրահրել: Հունաստանի խորհրդարանի պատգամավորները և պաշտոնյաներն ավելի խիստ ձևով են պատժվելու, ազատազրկման ժամկետը սահմանվելու է երեքից մինչև հինգ տարի:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-