Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՅԴ խմբակցությունը ակտիվորեն քննարկում է վերջին տարիներին կուսակցության գործունեության գերագնահատման հարցը

26.06.2013, 16:17
ՀՅԴ խմբակցությունը ակտիվորեն քննարկում է վերջին տարիներին կուսակցության գործունեության գերագնահատման հարցը` վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը Հայաստանում և որոշելով ՀՅԴ դերը երկրի քաղաքական դաշտում, ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
ՀՅԴ խմբակցությունը ակտիվորեն քննարկում է վերջին տարիներին կուսակցության գործունեության գերագնահատման հարցը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՅԴ խմբակցությունը ներկայում ակտիվորեն քննարկում է վերջին տարիներին կուսակցության գործունեության գերագնահատման հարցը` վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը Հայաստանում և որոշելով ՀՅԴ դերը երկրի քաղաքական դաշտում, ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Կարծում եմ, որ առնվազն առաջիկա մեկ տարում ճիշտ կլինի, որ առաջին հերթին զբաղվենք մեզանով, մեր ներքին բարեփոխումներով և փորձենք վերականգնել մեր քաղաքացիների, մեր հասարակության զգալի հատվածի վստահությունը: Որ դրա հիմքերը կան, ես վստահ եմ»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Հայ Հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններին է։ Ստեղծվել է 1890 թվականին Թիֆլիսում։ Դաշնակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին Օսմանյան կայսրությունում։ Իշխանության ղեկին է եղել Առաջին Հանրապետության տարիներին(1918-1920 թթ.)։ 20-րդ դարի վերջին մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ Դաշնակցությունը Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում է եղել 2003-ից 2008 թվականներին։ Այս պահին ընդդիմություն է։

Ազգային ժողովում ՀՅԴ–ն ունի հինգ պատգամավոր։ Ընթացիկ տարվա փետրվարին կայացած նախագահական ընտրություններին կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։--0-