Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն իշխանության համար պայքար են սկսել

27.11.2018, 12:17
«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն իշխանության համար պայքար են սկսել։





«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն իշխանության համար պայքար են սկսել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն իշխանության համար պայքար են սկսել։

Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, այս թեկնածուները, համարելով, որ կողքից որևէ մրցակից չունեն, և իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար:

Ինչպես նշում է աղբյուրը, օրինակ, Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է Կարեն Չիլինգարյանը: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» մյուս թեկնածուները նրան մեղադրում են կուսակցական ռեսուրսները չարաշահելու մեջ՝ ասելով, որ Չիլինգարյանի հորեղբայրը ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարն է, և այդ ռեսուրսը օգտագործում է բացառապես եղբորորդու համար: 

Պարբերականը հիշեցնում է, որ այս ընտրատարածքից ՔՊ-ի կողմից առաջադրված են նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը: -0-