Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Թուրքիան Հայոց ցեղասպանության խնդրի պատճառով ամեն կերպ խոչընդոտում է օսմանյան արխիվների հասանելիությանը

11.09.2014, 14:30
Թուրքիան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի չբացի Օսմանյան կայսրության արխիվները Հայոց ցեղասպանության հետ կապված խնդրի պատճառով, հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Թուրքիան Հայոց ցեղասպանության խնդրի պատճառով ամեն կերպ խոչընդոտում է օսմանյան արխիվների հասանելիությանը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի չբացի Օսմանյան կայսրության արխիվները Հայոց ցեղասպանության հետ կապված խնդրի պատճառով, հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

«Թուրքիայում գրաքննությունը սկսել է զարգանալ այն պատճառով, որ շատերը ողջունում էին այն` կապված քրդերի և Հայոց ցեղասպանության հարցերի հետ: Այժմ գրաքննությունը տարածվել է բոլոր ոլորտներում», - ասել է Ասանժը ինտերնետային համաժողովի ժամանակ, որը սեպտեմբերի 5-ին կազմակերպվել է Ստամբուլում առցանց ռեժիմով:

Ասանժը դատապարտել է Թուրքիայում համացանցի կառավարման ժամանակակից մեթոդները: Նրա կարծիքով՝ թուրքական գրաքննության հիմքում ընկած է քրդերի թեման և Հայոց ցեղասպանության խնդիրը, որոնցից Թուրքիայում փորձում են խուսափել:

Ավելի վաղ թուրք մի ակտիվիստ հայտարարել էր, որ թուրք օգտատերերի համար անհասանելի են 45 000 կայքեր և Youtube-ը: Թուրքիայի իշխանությունները փորձել են ինտերնետային համաժողովի մասնակիցներին բացատրել, որ դա արվում է՝ ելնելով երեխաների համար ինտերնետից օգտվելու անվտանգության ապահովման նկատառումներից:-0-