Իրադրությունն արցախա–ադրբեջանական շփման գծում մնացել է լարված

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ` կիրառելով ականանետեր, նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ։
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
«Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից արձակել է 111 արկ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկված պատասխան գործողություններով ճնշել են հակառակորդի ակտիվությունը։ -0-