Հայ-իրանական հարաբերություններում հնարավոր են փոփոխություններ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու դեպքում. ԻԻՀ դեսպան
18.07.2014,
17:36
Հայ-իրանական հարաբերություններուն հնարավոր են որոշակի փոփոխություններ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի դեպքում, սակայն հիմա դեռ շուտ է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայ-իրանական հարաբերություններում հնարավոր են որոշակի փոփոխություններ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքի դեպքում, սակայն հիմա դեռ շուտ է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի շահերով: Ես համոզված եմ, որ հայկական իշխանությունները միշտ հաշվի են առնում Հայաստանի շահերը և չեն ձեռնարկի քայլեր, որոնք կարող են հակասել այդ շահերին: Իսկ ինչ վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա ԵՏՄ-ին Հայաստանի միանալու ազդեցությանը, ապա մենք դեռ չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը, այդ պատճառով չենք կարող դատել», - ասաց Ռեիսին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ միայն բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կարելի է խոսել այն մասին, թե արդյո՞ք փոփոխություններ կլինեն երկկողմ տնտեսական հարաբերություններում, կազդի՞ այդ գործընթացը այդ հարաբերությունների զարգացման վրա, ինչպես նաև ինչպե՞ս կարող է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ազդել Իրանի տնտեսական շահերի վրա:
«Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի իշխանությունների համար այդ գործընթացի էությունը պարզ է: Սակայն ես կրկնում եմ, որ մենք դեռ չենք տեսել այդ պայմանագրի տեքստը և ծանոթ չենք դրա բովանդակությանը... Հնարավոր է՝ երբ կարդամ այդ համաձայնագրի տեքստը, կգտնեմ այնտեղ կետեր, որոնք կհամապատասխանեն իմ երկրի շահերին», - ասաց դեսպանը:
Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել:
Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ժամանակում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թ.-ի հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ:-0-