Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Իրանի դեմ Արևմուտքի պատերազմը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար ցավալի հետևանքներ կունենա. փորձագետ

25.02.2013, 13:38
Իրանի դեմ ԱՄՆ–ի և նրա կողմնակիցների ռազմական գործողությունը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար ցավալի հետևանքներ կունենա, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ոսկանյանը։
Իրանի դեմ Արևմուտքի պատերազմը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար ցավալի հետևանքներ կունենա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իրանի դեմ ԱՄՆ–ի և նրա կողմնակիցների ռազմական գործողությունը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար ցավալի հետևանքներ կունենա, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ոսկանյանը։

«Պատերազմի դեպքում Հայաստանը փաստացիորեն կհայտնվի սահմանի առաջին գծում, քանի որ սահմանակից է Իրանի հետ, և հետևանքները ցավալի կլինեն Հայաստանի և տարածաշրջանի համար»,– «Իրանական գործոնը տարածաշրջանային անվտանգության համատեքստում» թեմայով Մոսկվա–Երևան–Աստանա տեսակամրջի ընթացքում ասաց նա։

Ոսկանյանը նշեց, որ այժմ Իրանի դեմ ուղղված միջազգային պատժամիջոցներն ուղղակիորեն հարվածում են հայկական տնտեսությանը։

Փորձագետն ավելացրեց նաև, որ Հայաստանը շահագրգռված է իրանական խնդրի խաղաղ լուծման հարցում, սակայն ի վիճակի չէ անմիջականորեն ազդել Արևմուտքի և Իրանի միջև բանակցությունների ընթացքին։ –0–