Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Անհնար է Ռուսաստանին ենթարկել խիստ պատժամիջոցների և նրան կտրուկ անջատել մնացած աշխարհից. Իսկանդարյան

18.03.2014, 17:32
Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում, որ պատժամիջոցների միջոցով Արևմուտքից Ռուսաստանի տնտեսական մեկուսացում է հնարավոր։
Անհնար է Ռուսաստանին ենթարկել խիստ պատժամիջոցների և նրան կտրուկ անջատել մնացած աշխարհից. Իսկանդարյան
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում, որ պատժամիջոցների միջոցով Արևմուտքից Ռուսաստանի տնտեսական մեկուսացում է հնարավոր։

«Պարզապես անհնար է Ռուսաստանին ենթարկել խիստ պատժամիջոցների և կտրուկ անջատել նրան մնացած աշխարհից։ Ռուսաստանը Իրաքը կամ Իրանը չէ, նա այլ չափման գերտերություն է», – երեքշաբթի հայտարարել է Իսկանդարյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` Արևմուտքը բավական շատ է կախված Ռուսաստանի հետ առևտրից և ռուսական գազի մատակարարումից, որը հնարավոր չէ արագ փոխարինել այլ երկրներից գազի մատակարարմամբ։

Փորձագետը նաև ավելացրեց, որ Ռուսաստանն ունի կայունության բավականին բարձր աստիճան, և Ուկրաինայի շուրջ ընթացող խաղում, որտեղ խաղադրույքները նրա համար չափազանց բարձր են, ֆինանսական կորուստներն այլևս նշանակություն չունեն, նա պատրաստ է դրանց։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ–ի կողմից արդեն ներդրված պատժամիջոցներին, ապա Իսկանդարյանի խոսքերով, այդ ամենը դեռ համոզիչ չէ։ «Որևէ լուրջ բան տեղի չի ունենում... Այլ բան է, որ իրադարձությունների հետագա զարգացման դեպքում այդ պատժամիջոցների ավելացում է հնարավոր, սակայն հնարավոր է նաև որոշակի պայմանավորվածություն»,  – ասել է փորձագետը։–0–