Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները. ՀՀ ՊՆ

15.10.2014, 14:25
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ.–ի պլանի, հոկտեմբերի 15-ին Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները` արդարադատության գնդապետ Ա. Մարչենկուի ղեկավարությամբ:
Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ.–ի պլանի, հոկտեմբերի 15-ին Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները` արդարադատության գնդապետ Ա. Մարչենկուի ղեկավարությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:-0-