Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ջեյմս Ուորլիքը հրաժարական է տալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից

21.11.2016, 16:01
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter–ում գրել է, որ հրաժարական է տալիս և ուրիշ աշխատանք է գտել։
Ջեյմս Ուորլիքը հրաժարական է տալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր Twitter–ում գրել է, որ հրաժարական է տալիս և ուրիշ աշխատանք է գտել։

«Դեկտեմբերի 31–ին ես լքում եմ ԵԱՀԿ համանախագահի պաշտոնը։ Ինձ համար պատիվ էր ծառայել Պետական դեպարտամենտում ավելի քան 30 տարի»,– գրել է դիվանագետը։

Ուորլիքը հայտնել է, որ պատրաստվում է դառնալ Ռուսաստանի «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» («Egorov Puginsky Afanasiev & Partners») իրավաբանական խոշոր և հեղինակավոր ֆիրմաներից մեկի գործընկեր։ -0-