Կառավարությունը թույլ չի տա, որ դպրոցները ներգրավվեն ընտրական գործընթացում. վարչապետ
07.02.2013,
14:04
Հայաստանի դպրոցները ոչ մի դեպքում չեն մասնակցի ընտրական գործընթացին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դպրոցները ոչ մի դեպքում չեն մասնակցի ընտրական գործընթացին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախօրեին խորհրդարանում անցած հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարց բարձրացրեց, որ դպրոցների առկա իրավիճակը մտահոգություն է առաջացնում, քանի որ ուսուցիչները միջամտում են նախընտրական գործընթացին։
Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարեց վերահսկել այդ հարցը։
«Դպրոցները պետք է որևէ մասնակցություն չունենան առաջիկա ընտրություններին։ Կրթական հաստատությունների ղեկավարները խստորեն կպատժվեն ցանկացած խախտման դեպքում, մեզ արջի ծառայություններ պետք չեն»,– ընդգծեց վարչապետը։
Աշոտյանն իր հերթին նշեց, որ նախարարության առաջ այժմ երկու հիմնական խնդիր է դրված. առաջինը` ապահովել, որպեսզի ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեություն չիրականացվի, և երկրորդը, ուսումնական հաստատություններում անխափան կազմակերպվի ուսումնական գործընթացը։
Աշոտյանը տեղեկացրեց, որ մինչ օրս ընդամենը երկու ահազանգ է ստացվել խախտումների վերաբերյալ` Ագարակ գյուղից և Մասիս քաղաքից։ Ըստ նրա, Ագարակի դպրոցի տնօրենը, ով ներգրավվել է նախընտրական գործընթացներին, խիստ նկատողություն է ստացել։
Միաժամանակ նախարարը նշեց, որ ԿԸՀ–ի կայքում տեղադրվել է այն դահլիճների և տարածքների ցուցակը, որտեղ կարող են ընտրական քարոզարշավներ անցկացվել, և այդ ցուցակում ներառված են նաև մի քանի դպրոցների արարողությունների համար նախատեսված դահլիճները։
Սակայն, ըստ նրա, այդ հանդիպումները և քարոզարշավները ոչ մի կերպ պետք է չխանգարեն կրթական գործընթացին։
Աշոտյանը նաև կոչ արեց հասարակությանը և լրագրողներին տեղեկացնել նկատվող խախտումների մասին։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—