Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Կարեն Կարապետյանը վայր դրեց վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները

08.05.2018, 14:10
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեքշաբթի վայր դրեց պաշտոնակատարի լիազորությունները։ Այդ մասին Կարապետյանը գրել է Facebook–ի իր էջում։
Կարեն Կարապետյանը վայր դրեց վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեքշաբթի վայր դրեց պաշտոնակատարի լիազորությունները։ Այդ մասին Կարապետյանը գրել է Facebook–ի իր էջում։

«Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։ Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ»,– գրել է նա։

Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Կառավարության իր թիմին, որը, ըստ նրա բնութագրման, չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։

Նա նաև շնորհակալություն հայտնեց այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։

«Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետներին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից»,– գրել է Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, հետևաբար առաջարկեց համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

«Բոլորիդ լավ տրամադրություն, լավ եղեք»,– եզրափակեց նա։

Մայիսի 8–ին ԱԺ–ն 59 «կողմ» և 42 «դեմ» ձայներով Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի վարչապետ։ -0-