Պատգամավոր. «Սարգսյանի` ընդդիմության պահանջների կրկնակի քննարկման վերաբերյալ առաջարկը կառուցողական քայլ է»
11.11.2014,
19:10
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ոչ իշխանական եռյակի պահանջները ևս մեկ անգամ քննարկելու անհրաժեշտության մասին առաջարկությունը կառուցողական քայլ է, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ոչ իշխանական եռյակի պահանջները ևս մեկ անգամ քննարկելու անհրաժեշտության մասին առաջարկությունը կառուցողական քայլ է, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։
Այսպես կոչված, ոչ իշխանական եռյակը` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսն իշխանություններին երկրի սոցիալ–տնտեսական զարգացմանը վերաբերող 12 պահանջ էին առաջ քաշել և կոչ էին արել կառավարությանը պատասխանել դրանց մինչև սեպտեմբերի 30–ը։
Նախօրեին «Արմենպրես» գործակալության հետ բացառիկ հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ, իր կարծիքով, կառավարությունը պետք է ևս մեկ անգամ կետ առ կետ քննարկի եռյակի 12 պահանջները և նշի կոնկրետ այն գործընթացները, որոնցով այդ կետերը պետք է իրագործվեն։
«Սա կառուցողական քայլ է... Մեկ այլ հարց է, թե կընդունե՞ն արդյոք այդ առաջարկներն իշխանությունները, բայց որոշումը շատ քաղաքակիրթ է և կառուցողական»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Բադեյանը։
Բադեյանի խոսքով` Հայաստանի ընդդիմության գործունեությունը կարող է դրական դեր խաղալ, սակայն շատ բան է կախված ընդդիմության որակից։
Նրա կարծիքով` կառուցողական ընդդիմության առկայությամբ երկիրը կզարգանա դինամիկ կերպով։ «Հայաստանի ընդդիմությունը նախընտրում է պայքարի կառուցողական մեթոդներ»,– ավելացրեց նա։
Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ եթե իշխանությունները չգնան լուրջ բարեփոխումների, ապա դա կարող է հանգեցնել արմատականության աճի։
«Ինչ վերաբերում է «եռյակի» 12 կետերին, ապա դա միայն մի փոքր մասնիկ է, որը չի կարող քաղաքական օրակարգ կամ երկրի իրավիճակն արմատապես փոխելու ընդունակ ծրագիր լինել»,– ասաց Սարգսյանը։ -0-