Հայոց ցեղասպանության անտեսումը Հոլոքոստի, Դարֆուրում ու Ռուանդայում իրականացված ցեղասպանությունների պատճառ դարձավ. Գարեգին Երկրորդ
22.04.2015,
12:11
Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության անտեսումը Հոլոքոստի և Դարֆուրում ու Ռուանդայում իրականացված ցեղասպանությունների պատճառ դարձավ, հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության անտեսումը Հոլոքոստի և Դարֆուրում ու Ռուանդայում իրականացված ցեղասպանությունների պատճառ դարձավ, հայտարարել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի շրջանակում։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումն անցկացվում է Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրներից ավելի քան 600 ներկայացուցիչ։
«Ժամանակին միջազգային հանրության կողմից ցեղասպանության հանցագործությունների անտեսումը, անդատապարտելի ու անպատիժ թողնելը, ինչպես և` ժխտողականությունը պատճառ դարձան, որ շարունակվի եղերագործությունների շղթան, – ընդգծել է Կաթողիկոսը։
Նրա խոսքով` Ցեղասպանության ոճրագործության ժխտման և այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: «Ժխտողականության հանդուրժումը անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ և հանրության կյանքում լռեցնում բարոյական պատասխանատվության ձայնը` զրկելով նման սարսափի կրկնությունը կանխելու հանձնառությունից», – նշել է Կաթողիկոսը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–