Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայ խորհրդարանականները նախատեսում են մասամբ ազատել կուսակցություններին պարտադիր աուդիտից

30.09.2014, 13:48
ՀՀ խորհրդարանը երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները:

Հայ խորհրդարանականները նախատեսում են մասամբ ազատել կուսակցություններին պարտադիր աուդիտից
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները:

Ինչպես նշել է նախագծի հեղինակներից մեկը՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, փոփոխություններով նախատեսվում է դյուրացնել կուսակցությունների համար պարտադիր աուդիտի ընթացակարգերը:

Նա նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ կուսակցությունները պարտավոր են ամեն տարի պարտադիր աուդիտ անցկացնել, եթե նրանց ակտիվների ծավալը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկը:

«Դա բազմաթիվ փոքր կուսակցությունների դժվար դրության մեջ է գցում, քանի որ որպես ակտիվ դիտարկվում է նաև կուսակցության ունեցվածքը, այլ ոչ թե ստացված եկամուտը: Միաժամանակ կատարված փոփոխությունները թույլ կտան ապահովել բազմակուսակցական համակարգ», - ասել է Բաբուխանյանը:

Մասնավորապես նախատեսվում է, որպեսզի կուսակցությունները պարտադիր աուդիտ անցնեն՝ ելնելով ոչ թե ակտիվների մակարդակից, այլ տարվա ընթացքում կուսակցության շրջանառվող միջոցները գերազանցելու դեպքում:

«Փաստորեն, եթե տարվա ընթացքում կուսակցության եկամուտների մակարդակը փոխվել է և գերազանցել է նախատեսված ցուցանիշը, ապա նա պետք է պարտադիր աուդիտ անցնի», - պարզաբանել է Բաբուխանյանը: -0-