Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ԿԸՀ-ն հաստատեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը

02.11.2018, 12:35
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, հայտնում է ԿԸՀ կայքը:
ԿԸՀ-ն հաստատեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, հայտնում է ԿԸՀ կայքը:

Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատել է Հանրապետության նախագահի հրամանագրով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տվյալները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշմամբ սահմանել է Ազգային ժողովի ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին տալու վերաբերյալ: -0-