Լատվիայի խորհրդարանականները կքննարկեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության հավանականությունը. Շարմազանով
18.03.2015,
18:45
Լատվիայի խորհրդարանականները կքննարկեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության հավանականությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ներկայացնելով մարտի 11-17–ը մերձբալթյան երկրներ կատարած իր պաշտոնական այցի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Լատվիայի խորհրդարանականները կքննարկեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության հավանականությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ներկայացնելով մարտի 11-17–ը մերձբալթյան երկրներ կատարած իր պաշտոնական այցի արդյունքները։
«Լատվիացի մեր գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք պայմանավորվածության ենք եկել, որ նրանք կքննարկեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը»,– ասաց նա։
Շարմազանովն ասաց, որ իր այցի շրջանակում բոլոր մերձբալթյան երկրների խորհրդարաններում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսներ։
Շարմազանովը մերձբալթյան երկրներ էր այցելել իր գործընկերներ Լայնե Ռանդյարվայի (Էստոնիա), Անդրեյ Կլեմենտևի (Լատվիա) և Դանգուտե Միկուտենեի (Լիտվա) հրավերով։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—