Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահի ընտրությունը
19.07.2012,
10:06
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահի ընտրությունը: Ուղիղ 08:00-ին բացվել են 274 ընտրատեղամասերը, որոնցից մեկը՝ Հայաստանում, ԼՂՀ ներկայացուցչությունում:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահի ընտրությունը: Ուղիղ 08:00-ին բացվել են 274 ընտրատեղամասերը, որոնցից մեկը՝ Հայաստանում, ԼՂՀ ներկայացուցչությունում:
Նախագահական ընտրությունների թեկնածուներն են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը:
Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով՝ հուլիսի 16-ի դրությամբ Ղարաբաղում 98909 ընտրող է գրանցված:
Ընտրությանը կհետևեն ավելի քան 60 դիտորդներ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Բելգիայից, Իսրայելից, Չեխիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունից: Հանրապետության պատմության մեջ ամենակարևոր քաղաքական իրադարձությունը լուսաբանելու համար Ղարաբաղ են մեկնել լրագրողներ Հայաստանից ու արտասահմանյան երկրներից:—0--