ԼՂ հակամարտության մեջ թուրքական միջամտությունն այսուհետ կվերափոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ղարաբաղում վերջինիս միջամտության պատճառով:
Ինչպես նշել է նախագահը POLITICO-ին տած հարցազրույցում, նշել է, որ տպավորությունը, թե Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում ազդեցություն գործել Անկարայի վրա, ռիսկի տակ է դրել այդ կառույցների վստահելիությունը:
«Նախ և առաջ, նրանք պետք է որոշեն, թե ինչն է ընդունելի, քանի որ թուրքական գործողությունները վնասելու են ՆԱՏՕ-ին, նրա հեղինակությունն ու հիմնարար գաղափարը, թե այն դաշինք է, որը գոյություն ունի թշնամուց պաշտպանվելու համար»,- հայտնել է Սարգսյանը:
Նա նշել է, որ Էրդողանը, փաստացիորեն, իր շուրջն ամենուր անկայունություն է ստեղծում և ջարդում է ստատուս քվոն:
«Այս անկայունության ծովում Թուրքիան կարծես բավական հանգիստ լողում է, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս խաղալ բոլորի հետ»,- նշել է նախագահը:
Նա կարծում է, որ թուրքական միջամտությունը (խմբգր. Ղարաբաղում) այսուհետ կվերափոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունն՝ Ադրբեջանը դարձնելու պլացդարմ դեպի ավելի լայն տարածաշրջան և նրա առանցքային խողովակային ցանցի վրա թուրքական ազդեցության համար:
Սարգսյանը նույնպես նախազգուշացրել է, որ սիրիացի վարձկանները կարող են դառնալ տարածաշրջանում երկարաժամկետ ապակայունացման գործոն:
«Նրանք այստեղ կստեղծեն մեկ այլ անկայունության գոտի, որը սպառնալու է Ադրբեջանին, Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին»,- հայտնել է նախագահը:
Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ է անձամբ այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16 ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում: Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից և այլն»: