Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Սարգսյան
28.11.2012,
11:02
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիին և պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռնարկած լուրջ քայլերի համար, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիին և պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռնարկած լուրջ քայլերի համար, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ և ընդունել է այն դատապարտող բանաձևեր` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը»,- ասել է նախագահը:
Հայկական պետության ղեկավարը նշել է, որ հայերը միշտ երախտագիտությամբ են հիշելու լիբանանցի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, երբ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված ոճրագործության հետևանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց իր հողի վրա ապրող ու արարող հայ ժողովրդի ստվար հատվածը:
«Հյուրընկալ, բարյացակամ և հանդուրժողական Լիբանանը դարձավ այն հանգրվաններից, որտեղ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, ամրացան, ոտքի կանգնեցին՝ ակտիվորեն մասնակցելով և ինտեգրվելով Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին, միաժամանակ կարողանալով պահպանել ազգային հարուստ մշակույթն ու արժեքները»,- ասել է նախագահը:
Այդ կապակցությամբ Սարգսյանը նշել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները սոսկ գործընկերային չեն, այլ՝ բարեկամական, քանզի Հայաստանը և Լիբանանը կապված են դարավոր բարեկամության և պատմամշակութային ամուր կապերով:
ՀՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանի իշխանություններն անկախության առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել արաբական աշխարհի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
«Արաբական երկրներում են բացվել մեր առաջին դեսպանությունները: Իհարկե վերոհիշյալ պատճառներով Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի և հայերիս համար առանձնահատուկ տեղ ունի: Մենք դիտարկում ենք Լիբանանը` որպես Հայաստանի և հայ ժողովրդի թանկ բարեկամ և հուսալի գործընկեր»,- ասել է Սարգսյանը:--0--