Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Լուկաշենկոն հանդիպում կունենա ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ

11.12.2012, 12:54
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում կունենա ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ: Այդ մասին БЕЛТА-ի թղթակցին են հայտնել պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Լուկաշենկոն հանդիպում կունենա ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում կունենա ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ: Այդ մասին БЕЛТА-ի թղթակցին են հայտնել պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Գլխավոր խմբագիրների ակումբի ստեղծումը կայացել է Եվրոպական և ասիական VI մեդիաֆորումի շրջանակներում, որն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաքում՝ 2011 թվականի նոյեմբերին: Ակումբի խնդիրներն են ակումբի անդամների համար ընդհանուր գործողությունների համաժամանակեցումը, մասնագիտական խնդիրների քննարկմանը նվիրված հասարակական-քաղաքական միջոցառումների  նախախատչաստումն ու անցկացումը, ինչպես նաև հանդիպումների կազմակերպումը հետխորհրդային տարածքի երկրների իշխանական, հասարակական և գործարար կառույցների ներկայացուցիչների հետ:

Եվրոպական և ասիական VII մեդիաֆորումի թեման, որն անցկացվում է Մինսկում դեկտեմբերի 10-11-ին, «Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիան» է: Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքի ողջ շրջանակը ներկայացնող առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ: -0-