Ստեփանակերտը միջնորդության խնդրանքով դիմել է ԿԽՄԿ-ին՝ խփված ուղղաթիռի օդաչուների մարմինները փոխանցելու համար
13.11.2014,
14:37
Լեռնային Ղարաբաղը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում, հինգշաբթի հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում, հինգշաբթի հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:
«Ուղղաթիռն ընկել է հակառակորդի դիրքերի մոտակայքում, և հակառակորդը շարունակում է կրակի տակ պահել այդ տարածքը, այդ պատճառով հայկական կողմը հնարավորություն չունի վերցնել զոհվածների մարմինները: Հենց այդ պատճառով ստիպված ենք եղել միջնորդության խնդրանքով դիմել ԿԽՄԿ», - ասաց Հակոբյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-