Մահացել է հայտնի պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը
05.11.2014,
15:43
Ութսունմեկ տարեկան հասակում մահացել է հայտնի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1990-1991 թթ.) Վլադիմիր Մովսիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ութսունմեկ տարեկան հասակում մահացել է հայտնի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1990-1991 թթ.) Վլադիմիր Մովսիսյանը։
Ինչպես հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը ծնվել է 1933-ի նոյեմբերի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքին հարակից Շենավան գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
Նա ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր. եղել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1969թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:
Վերջին տարիներին Մովսիսյանը գլխավորել է Հայաստանի նախագահին առընթեր Սևանա լճի խնդիրներով հանձնաժողովը։ -0-