Հայաստանի համար ավելի նախընտրելի է մասնակցել ԵՏՄ–ին որպես համահիմնադիր. տնտեսագետ
22.05.2015,
18:05
Հայաստանի համար ավելի նախընտրելի է մասնակցել ԵՏՄ–ին` որպես համահիմնադիր, քան փոխգործակցել արդեն ձևավորված միության հետ, ուրբաթ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համար ավելի նախընտրելի է մասնակցել ԵՏՄ–ին` որպես համահիմնադիր, քան փոխգործակցել արդեն ձևավորված միության հետ, ուրբաթ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
«Քանի որ ԵՏՄ–ի պատմությունն ընդամենը մի քանի ամսական է, ապա, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական շահերը, հանրապետությունը հայտնվել է այդ միության մշակողների և նախաձեռնողների թվում, հետևաբար` այդ շրջանակներում որպես համահիմնադիր ինտեգրմանն ակտիվորեն մասնակցելը շատ ավելի նախընտրելի է, քան ապագայում արձագանքել արդեն ձևավորված միության պահանջներին», – ասաց Մանասերյանը «Հայաստան, Եվրասիական ինտեգրում և գլոբալ մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
Մյուս կողմից, նրա խոսքերով, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը ոչ միայն չի հակասում ԵՏՄ շահերին, այլ հակառակը` կարող է աջակցել երկրի կոնկրետ առավելությունների ավելի հաջողված իրականացմանը, այդ թվում նաև ԵՄ շուկաներում, և ավելի ամրապնդել երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։
«ԵՄ–ի և նրա առանձին անդամների հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների ամրապնդումը հնարավոր ենք համարում` հենց ելնելով չօգտագործված հնարավորությունների իրականացման նպատակից», – ասաց Մանասերյանը։
Երիտասարդ միջազգայնագետների, տնտեսագետների և քաղաքագետների համար կազմակերպված «Հայաստան. Եվրասիական ինտեգրում և գլոբալ մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանն անցկացվել է Եվրասիական փորձագիտական ակումբի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը, իսկ մայիսի 29–ից նրանց կմիանա նաև Ղրղըզստանը։ –0–