Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՀՀ արդարադատության նախարարը ոլորտում իրականացվող համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ դեսպանի հետ

25.02.2015, 17:37
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվող համագործակցության հարցերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ արդարադատության նախարարը ոլորտում իրականացվող համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ դեսպանի հետ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվող համագործակցության հարցերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են շարունակական ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են քրեական արդարադատության և քրեակատարողական ոլորտներում իրականացվելիք բարեփոխումներին, իրավական ակտերի մշակման հմտությունների հետագա ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող գործողություններին վերաբերող հարցեր:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերն ի նպաստ կդրվեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու գործին:

Միլսն իր հերթին նշել է, որ ԱՄՆ կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերային դինամիկ հարաբերությունները և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է Արդարադատության նախարարության հետ համատեղ իրավական ոլորտում շարունակական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Հանդիպման ավարտին դեսպանը հատուկ ընդգծել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության ջանքերը, ինչը կարևոր է քաղաքացիական հասարակության զարգացման համար համապատասխան երաշխիքներ ու հստակ մեխանիզմներ նախատեսող իրավական ակտ ունենալու տեսակետից: –0–