Հայաստանը 73–րդ տեղն է զբաղեցնում «Մարդկային կապիտալի ցուցիչ 2013» վարկանիշում
02.10.2013,
20:07
Հայաստանը 73–րդ տեղն է զբաղեցնում «Մարդկային կապիտալի ցուցիչ 2013» վարկանիշում ընդգրկված 122 երկրների շարքում, ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) «The Human Capital Report 2013» զեկույցում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 73–րդ տեղն է զբաղեցնում «Մարդկային կապիտալի ցուցիչ 2013» վարկանիշում ընդգրկված 122 երկրների շարքում, ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) «The Human Capital Report 2013» զեկույցում։
ՀՏՖ–ի զեկույցում նշվում է, որ Հայաստանի վարկանիշը նվազել է «աշխատանքի տեղավորում և զբաղվածություն» ցուցանիշի ցածր գնահատականի պատճառով (113–րդ հորիզոնական)։
«Հայաստանի գործազրկության մակարդակն աշխարհում ամենաբարձրերից մեկն է, միաժամանակ, ցածր է աշխատակիցների ուսուցման մակարդակը»,– նշում են զեկույցի հեղինակները։
Զեկույցի համաձայն, ԱՊՀ երկրներից առավել բարձր դիրք են զբաղեցրել վարկանիշում` Ղազախստանը` 45–րդ տեղ։ Այնուհետև Ռուսաստանն է (51), Ուկրաինան` (63), Ադրբեջանը` (64), Մոլդովան` (83) և Ղրղըզստանը` (92). Վրաստանը վարկանիշի 77–րդ տեղում է։
Վարկանիշի առաջին հորիզոնականում են Շվեյցարիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Նիդեռլանդները, Շվեդիան։ Վարկանիշի աութսայդերներն են Գվինեան, Մավրիտանիան և Եմենը։
Մարդկային կապիտալի զարգացման ցուցիչը ներառում է 122 երկրի տնտեսություն։ Այս կամ այն երկրի հաջողությունները որոշելու համար հաշվի է առնվում ավելի քան 50 ցուցանիշ, որոնք ընդգրկվում են չորս հիմնական խմբում` կրթություն, առողջություն, զբաղվածություն, ենթակառուցվածք` իրավական պաշտպանություն, սոցիալական շարժունակություն։-0-