Բաքվում կայանալիք խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի վստահության մթնոլորտ ձևավորել կողմերի միջև. Ուորլիք
30.04.2015,
12:50
Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի վստահության մթնոլորտ ձևավորել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի վստահության մթնոլորտ ձևավորել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Հուսով ենք, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի շրջանակում վստահելի հարաբերությունների կառուցման գործին», – նշել է նա։
Մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի արդյունքում որոշում ընդունվեց, որ հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպական առաջին ամառային խաղերին, որոնք անցկացվելու են Բաքվում։ Հայկական կողմն անվտանգության երաշխիքներ է ստացել ՄՕԿ–ից և Եվրոպական օլիմպիական կոմիտեից։
Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարին մեկ անգամ, կանցկացվեն Բաքվում հունիսի 12–28–ը։ 20 մարզաձևով անցկացվող մրցումների ընթացքում կխաղարկվի մեդալների 253 կոմպլեկտ։ Սպասվում է, որ մրցումներին կմասնակցի ավելի քան 6 հազար մարզիկ մայրցամաքի բոլոր երկրներից։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-