Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արային Հարությունյանի հրամանագրով նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը նշանակվել է ԱԳ նախարարի պաշտոնում: Այս մասին Արցախի նախագահը հայտնել է իր Facebook-յան էջի ուղիղ եթերի ժամանակ:
«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին: Հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում՝ ես նախ պարտավոր եմ համագործակցել, իհարկե նաև նշել եմ, որ մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ»,- նշել է նա՝ հավելելով, որ քննարկվել են այլ տարբերակներ:
«Խնդրում եմ, որևէ մեկին չհամարել սա քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն մարտահրավերները որ այսօր կան՝ համաձայնվել ենք միասին ստանձննել երկրի համար պատասխանատվությունը»,- նշել է Արցախի նախագահը: -0-