ԵՏՄ-ն հոկտեմբերի 10-ին կքննարկի մասնաբաժնային վճարների բաշխումը՝ հաշվի առնելով Հայաստանի միացումը
03.10.2014,
19:09
ԵՏՄ-ն հոկտեմբերի 10-ին Մինսկում կքննարկի մասնակից-երկրների մասնաբաժնային վճարների բաշխման հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի՝ միությանը հնարավոր միացումը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ-ն հոկտեմբերի 10-ին Մինսկում կքննարկի մասնակից-երկրների մասնաբաժնային վճարների բաշխման հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի՝ միությանը հնարավոր միացումը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ ստորագրել է ԵՏՄ-ի պայմանագրի վավերացման մասին օրենքը: Ուրբաթ մինչ այդ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ի համար պատրաստվել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, որը ստորագրման դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:
Փաստաթուղթը, որն ամրագրում էր Մաքսային միությունից և Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրման հաջորդ փուլ անցնելու մասին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից մայիսին: Այսպիսով՝ ավարտվում է ԱՊՀ-ի տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն կդառնա:
Լիխաչյովը նշել է, որ հիմա մասնաբաժնային վճարների բանաձևը համապատասխանում է արտասահմանյան տուրքերի բաշխման բանաձևին: «Մոտ 88 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունն է, 4,7 տոկոսը Բելառուսի մասնաբաժինն է, 7,3 տոկոսը՝ Ղազախստանինը: Նույն մասնաբաժիններով երկրները հիմա վճարում են միության պահպանման համար նախատեսված վճարները: Եվրասիական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին դեռ հանդես կգա 20105 թ.-ի ընթացքում այս սանդղակը պահպանելու առաջարկով», - ասել է Լիխաչյովը: Նա ավելացրել է, որ մինչև 2015 թ.-ի հուլիսի 1-ը, հաշվի առնելով Հայաստանի միացումը, պետք է որոշում ընդունվի 2016 թ.-ից այդ անդամավճարների վերաբաշխման մասին: 2015 թ.-ին Հայաստանի միացման դեպքում երկիրն անդամավճարներ չի վճարի:
«Այս բանավեճի ընթացքում կարող է մեկ այլ բազային սկզբունք ընդունվել, որը վերաբերում է համամասնությունների բաշխմանը, դա կարող է լինել աշխատաշուկայի պարամետրերը հաշվի առնող սկզբունք կամ որոշակի ինտեգրված ցուցանիշ, որը ներառում է ոչ միայն արտաքին առևտրի ծավալները, այլ նաև ՀՆԱ-ի պարամետրերը, որոնք կապված են ներդրումների շուկայի հետ: Եթե Հայաստանը մտնի միություն, ապա նա 2016 թ.-ից մոտավորապես կզբաղեցնի 1 տոկոսը: Եվ մենք աջակցում ենք առաջարկին այն մասին, որ 2015 թ.-ին պետք է պահպանվի ներկայիս սխեման», - ասել է Լիխաչյովը:
Նա ավելացրել է, որ ՄՄ մասնակից-երկրների կողմից կատարվող ընդհանուր վճարը հիմա տարեկան կազմում է 5,5 մլրդ ռուբլի: «Հաջորդ տարվա համար ևս մենք դեռ 5,5 միլիարդ ենք նախատեսում, որից 5 միլիարդը նախատեսված է հանձնաժողովը պահպանելու, իսկ 500 միլիոնը՝ միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու և գործարկելու համար», - ասել է Լիխաչյովը: -0-