Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում

29.09.2020, 10:22
Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում
Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի և Կանադային արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերականգնմանը: Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունները հրապարակվել են երկուշաբթի երեկոյան Ֆորին գրասենյակի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով ընթացող լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակավայրերի հրթիռակոծման և քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրությունները խիստ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմի և քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին պայմանավորվածությունը», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնության չընդունման սկզբունքի վրա և ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սահմանված շրջանակում բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը:

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին աջակցում ենք համանախագահների երեկվա հայտարարությանը», - նշվում է համատեղ հայտարարության մեջ:


Կիրակի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ ՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման համար: ԵԱՀԿ-ն նաև հայտարարել է, որ իրավիճակի խաղաղ կարգավորումը միակ հնարավոր տարբերակն է:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ: 
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–