Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

17.04.2014, 18:36
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
ԵՐԵՎԱ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Մեդվեդևն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ

Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են երկու ժողովրդի բարեկամական ավանդույթների վրա:

«Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ»,––ասված է նամակում:

Մեդվեդևը Հովիկ Աբրահամյանին մաղթել է  քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:

Կիրակի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։-0