Рейтинг@Mail.ru
USD
396.39
EUR
415.73
RUB
4.3378
GEL
140.6
2025 թ. փետրվարի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Մեծ Բրիտանիայի դեսպանը հորդորել է Երևանին ավելի կոնկրետ առաջարկություններ անել ԵՄ–ի հետ համագործակցության ուղղությամբ

30.09.2013, 18:13
Հայաստանում Միացյալ Թագավորության Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելի կոնկրետ առաջարկություններ անել Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ` հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի դեսպանը հորդորել է Երևանին ավելի կոնկրետ առաջարկություններ անել ԵՄ–ի հետ համագործակցության ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Միացյալ Թագավորության Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելի կոնկրետ առաջարկություններ անել Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ` հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Անձամբ ես կցանկանայի խրախուսել Հայաստանի իշխանություններին ավելի կոնկրետ առաջարկություններ անել այն մասով, թե համագործակցության համար որպես առաջնահերթություն` ինչ ոլորտներ են տեսնում։ Միաժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ երկու կողմերն էլ (ԵՄ–ն ու Հայաստանը) ցանկանում են զարգացնել հարաբերությունները»,– երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էյվզը։

Նա նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարությունից հետո Եվրոպայի տարբեր երկրների գործընկերների հետ իրավիճակը քննարկելիս հիասթափություն և զարմանք է նկատել։

Դիվանագետը միաժամանակ ընդգծել է, որ տվյալ պահին երկու կողմերն էլ քննարկում են ստեղծված իրավիճակը։

«Մենք փորձում ենք ճիշտ ձևաչափ գտնել, որի շրջանակում կարող ենք շարունակել համագործակցությունը»,– նշեց դեսպանը։

Նա ընդգծել է նաև, որ ԵՄ–նը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ սեպտեմբերի 3–ի հայտարարությունը չի փոխել  Եվրոպայի հետ սերտ կապեր ունենալու իրենց ցանկությունը։

«Կարծում եմ` այդ հայտարարությունն արձագանք կգտնի ԵՄ–ում»,– ասել է դեսպանը։

Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտնի դարձավ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3–ի բանակցություններից հետո։ Պուտինն իր հերթին պատրաստակամություն հայտնեց օժանդակել գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվել էր, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։ -0–