Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մի շարք փոխնախարարներ ազատվել են պաշտոններից` կառավարության կառուցվածքային փոփոխություններից ելնելով

30.05.2019, 20:57
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մի շարք փոխնախարարներ ազատվել են պաշտոններից` կառավարության կառուցվածքային փոփոխություններից ելնելով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները:  

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացված փոփոխությունների օգտին քվեարկել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի մինչև 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետների թիվը կկարճատվի մինչև 2-ի:

Օպտիմալացման արդյունքում մշակույթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները կմիաձուլվեն կրթության և գիտության նախարարության հետ, որը կկոչվի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Բացի այդ, գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները կմիացվեն էկոնոմիկայի նախարարության կազմում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիացվեն` ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարարություն, որի իրավասության տակ կլինի ամբողջ տրանսպորտային համակարգը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքի հարցերը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի և կստանա թվայնացման և ռազմական արդյունաբերության հետ կապված լիազորություններ: Սփյուռքի նախարարությունը կմիացվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը:-0-