Երևանը կշարունակի օժանդակել Աֆղանստանի խաղաղության և կայունության ապահովման գործին. ԱԳՆ

Երևանը կշարունակի օժանդակել Աֆղանստանի խաղաղության և կայունության ապահովման գործին. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը շարունակելու է օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին, նախօրեին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Աֆղանստանի հարցերով ընդլայնված հանդիպմանն արտաքին գործերի նախարարների մակարդակով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հայաստանը եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարևանների և միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և  գիտենք, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես մինչև 2014 թ. նախատեսվող ISAF անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը,  այդպես էլ դրանից հետո:

Աֆղանստանում հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են Կունդուզ և Մազարի-Շարիֆ արվարձաններում՝ ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում։
Հայաստանը մեծացրել է իր խաղաղապահների թիվն Աֆղանստանում՝ Մազարի-Շարիֆ արվարձանում տեղակայելով 81 մարդուց բաղկացած համակազմ և ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով 5 հրահանգիչների:
Հաշվի առնելով Կունդուզում տեղակայված համակազմը՝ (40 զինծառայող) տվյալ պահին Աֆղանստանում Գերմանական հրամանատարության ներքո գտնվում է 126 հայ զինծառայող:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:22 20.04.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×