Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Միջնորդները քննադատել են ղարաբաղյան կարգավորման ձևաչափը փոծելու փորձերը

13.11.2015, 10:50
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածած հայտարարությունում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը փոխելու փորձերը կխոչընդոտեն գործընթացի առաջխաղացմանը։
Միջնորդները քննադատել են ղարաբաղյան կարգավորման ձևաչափը փոծելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածած հայտարարությունում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը փոխելու փորձերը կխոչընդոտեն գործընթացի առաջխաղացմանը։

 

Խոսելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվող ղարաբաղյան հակամարտության բանաձևի մասին` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ներկայացնող միջնորդները նախազգուշացրել են, որ առաջարկություններ են հնչում բանակցությունների և աշխատանքային խմբերի նոր ձևաչափերի ստեղծման վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ Մինսկի խումբն ունի միջնորդի առաքելության բացառիկ փորձ։ Մինսկի խմնի ձևաչափն ընդունելի է բոլոր կողմերի համար և օգտվում է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների վստահությունից։ Հաշվի առնելով բանակցությունների նրբությունը` ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծման փորձերը կարող են խախտել բանակցությունների գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջխաղացմանը»,– միջնորդների հայտարարությունն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձաժողովը հավանություն է տվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում» վիճելի զեկույթի նախագծին։



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիյեն (Ֆրանսիա) ընդգծել են միջազգային բոլոր այն կազմակերպությունների հետ գործակցելու պատրաստակամությունը, որոնք շահագրգռված են հակամարտության արդար և կայուն կարգավորմամբ։



«Մենք ի գիտություն ենք առնում ԵԱՀԿ–ի` հակամարտության կարգավորման ջանքերը։ Մենք կիսում ենք զեկույցում արտահայտված մտահոգությունը հայ–ադրբեջանական սահմանում, ինչպես նաև շփման գծի երկայնքով լարվածության աճի հարցում։ Խորն ափսոսանք ենք արտահայտում մարդկային զոհերի, այդ թվում` քաղաքացիական անձանց մահվան դեպքերի կապակցությամբ»,– ասել են միջնորդները, համաձայնելով, որ «հակամարտությունը շատ երկար է տևում»։

«Կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն խաղաղ կարգավորումն արագացնելու համար»,– նշել են դիվանագետները։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս ունի, որ հանգստացրել է հայկական ԶԼՄ–ները Ղարաբաղի հարցում>>

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:   


Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:  

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-