Միրզոյան. ՀՀ տարածքների վերադարձման գործընթացը պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացի շրջանակում
27.08.2025,
23:10
Խոսքը բոլոր տարածքների մասին է, ասել է Միրզոյանը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ տարածքների վերադարձման գործընթացը պետք է տեղի ունենա սահմանների սահմանազատման գործընթացի շրջանակում, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Խոսքը բոլոր տարածքների մասին է։ Կան ՀՀ ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նույն տրամաբանությամբ կան նաև Ադրբեջանի Հանրապետության տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են», - ասել է նա Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։
Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2021 թ.-ի մայիսին, նոյեմբերին և 2022 թ.-ի սեպտեմբերին իրականացված զինված ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետրը մնում է օկուպացիայի տակ։