Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոնիտորինգ կիրականացնի

31.07.2014, 11:57
ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի գծի պլանային մոնիտորինգ կիրականացնի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հյուսիս, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ն։
ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի  մոնիտորինգ կիրականացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի գծի պլանային մոնիտորինգ կիրականացնի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հյուսիս, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ն։

Մոնիտորինը կիրականացվի Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա), Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա)։

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել մոնիտորինգի անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։—0--