ՄՄ երկրների նախագահները հանձնարարել են մինչև հունիս նախապատրաստել Հայաստանը ՄՏՏ-ին միացնելու պայմանագրի նախագիծը
30.04.2014,
10:30
ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հանձնարարել են մինչև Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը նախապատրաստել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրի նախագիծը, նիստից հետո լրագրողներին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հանձնարարել են մինչև Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը նախապատրաստել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրի նախագիծը, նիստից հետո լրագրողներին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է 2013 թ.–ի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
«Հանձնարարված է Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ նախապատրաստել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրի նախագիծը միչև 2014թ. հունիսի 1-ը»,- ասել է Խրիստենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա հայտնեց, որ «Հայաստանը ՄՄ-ին և ՄՏՏ-ին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետերից իրականացրել է 111-ը»։
Նրա խոսքերով` մնացած 15 կետերը կներառվեն Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու բուն պայմանագրի մեջ։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ հավանության է արժանացել Հայաստանի կողմից «ճանապարհային քարտեզի» իրականացման աշխատանքը։--0--